Արաբկիրի Սբ. Խաչ եկեղեցին սկսեց զարկել զանգերը, երբ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը հասավ եկեղեցու մոտ։ Այդ հատվածով քայլերթի ողջ ընթացքում զանգերը ղողանջեցին։
Երթի մասնակիցները Հանրապետության հրապարակում հանրահավաք են հրավիրել։
Հիշեցնենք, որ շարժման մասնակիցների պահանջն է դադարեցնել Տավուշի մարզում հայ-ադրբեջանական սահմանին սկսած սահմանազատման գործընթացը։
Շարժման մասնակից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտարարել էր, որ իրենց օրակարգում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջ չկա, շարժման օրակարգը միակողմանի հանձնման, պետականության անկման գործընթացը կասեցնելն է։