news.am: Վաղը առավոտյան 08.00-ին շարունակվելու են անհնազանդության ակցիաները, որոնք կմեկնարկեն Ֆրանսիայի հրապարակից, այս մասին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
«Շարունակում ենք ճնշումը, շենքերի շրջափակումը, անհնազանդության ակցիաները»,– ասաց նա՝ հավելելով, որ վաղը այսօրվա պես գեղեցիկ և հաղթական օր են ունենալու։
Իշխան Սաղաթելյանը նաև կոչ ուղղեց ուժային կառույցներին և պետական բոլոր պաշտոնյաներին՝ չսատարել Նիկոլ Փաշինյանին ու այս օրերին, երբ նա պատրաստվում է գնալ նոր զիջումների, չդառնալ դրա պատասխանատվությունը կիսող ու կրող կողմ։