Հանրապետության տարածքում ապրիլի 22-23-ի, 25-27-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ։ Առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ հարավարևմտյան՝ 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ին կբարձրանա 3-5 ասստիճանով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
ՓԾ հաղորդագրության համաձայն՝ Երևան քաղաում ապրիլի 22-23-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ․ «Ապրիլի 24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։ Ապրիլի 25-ի ցերեկը, 26-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ»։