Առաջիկա 5 օրերին եղանակը փոփոխական կլինի ՀՀ ողջ տարածքում

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 13-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ին, 15-ի գիշերը շրջանների զգալի մասում, 15-ի ցերեկն առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 13-ի ցերեկը կբարձրանա ևս 3-5 աստիճանով, 14-ի ցերեկը նույնքան կնվազի։

Երևան քաղաքում ապրիլի 13-ի ցերեկը, 14-ի գիշերը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով