Ապրիլի 14-ին Սամարղանդում տեղի կունենա ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստը |factor.am|

factor.am: ԱՊՀ անդամ երկրների մեծամասնությունը հաստատել է մասնակցությունը Սամարղանդում նախանշված ԱԳ նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը, գրում է Belta-ն։

«ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին Սամարղանդում: Երկրների մեծ մասի արտգործնախարարներն արդեն հաստատել են իրենց մասնակցությունը։ Ուզբեկական կողմը նույնպես հայտնել է, որ պատրաստ է այդ հանդիպումն անցկացնել»,- ասել է Լեբեդևը։

Այսօր Մինսկում անցկացվում է ԱՊՀ անդամ երկրների մշտական ​​լիազոր ներկայացուցիչների խորհրդի համատեղ նիստը՝ կառույցի այլ մարմինների և ԱՊՀ տնտեսական խորհրդին կից տնտեսական հարցերով հանձնաժողովի մասնակցությամբ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով