tert.am: Աշխարհն այնուամենայնիվ փոխվելու է՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները։ Այս մասին հեռուստալրագրող Թաքեր Կառլսոնի հետ հարցազրույցի ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հարցազրույցը հրապարակվել է լրագրողի կայքում։
«Այո՛, մենք հասկանում և ինքներս մեզ հաշիվ ենք տալիս, որ Միացյալ Նահանգներում, չնայած բոլոր տնտեսական խնդիրներին, այնուամենայնիվ նորմալ իրավիճակ է և բավական լավ տնտեսական աճ՝ ՀՆԱ-ի 2,5% աճ, կարծում եմ: Բայց եթե պետք է ապահովենք ապագան, ապա հարկավոր է փոխել մոտեցումն այն բանի հանդեպ, ինչը փոխվում է: Ինչպես արդեն ասացի, աշխարհն ամեն դեպքում կփոխվի՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվեն Ուկրաինայի իրադարձությունները: Աշխարհը փոխվում է»,- ասել է ՌԴ նախագահը:
Պուտինի խոսքով՝ ամերիկացի փորձագետները գրում են, որ ԱՄՆ-ն աստիճանաբար փոխում է իր դիրքն աշխարհում, սակայն հարց է առաջանում՝ ինչպես է դա տեղի ունենալու՝ ցավո՞տ, արա՞գ, թե՞ մեղմ ու աստիճանաբար։
«Սա գրում են մարդիկ, ովքեր հակաամերիկյան տրամադրվածություններ չունեն. նրանք պարզապես հետևում են աշխարհի զարգացման միտումներին: Այսքա՛նը: Դրանք գնահատելու և քաղաքականությունը փոխելու համար մեզ պետք են մարդիկ, ովքեր մտածում են, նայում են առաջ, կարող են վերլուծել և առաջարկել որոշակի որոշումներ քաղաքական ղեկավարության մակարդակով», – հավելել է ՌԴ առաջնորդը։