«Դիմադրություն» շարժման անդամները այսօր առավոտից վերսկսել են անհնազանդության ակցիաները։
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից մեզ հայտնեցին, որ ժամը 12:00-ի դրությամբ անհնազանդության ակցիա իրականացնող 352 անձ է բերման ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով (ոստիկանության ծառայողի օրիանական պահանջը չկատարելը):
Այս պահին էլ ցուցարարները շարունակում են ակցիան՝ երթ իրականացնելով։