Անթալիայում հանդիպել են Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի Անթալիա քաղաքում Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ լիագումար նիստի շրջանակներում կայացել է Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփի և Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր  Ղալիբաֆի եռակողմ հանդիպումը։

Այս մասին հայտնում է APA լրատվական գործակալությունը:

Հանդիպմանը կարծիքներ են հնչել տարածաշրջանում տիրող իրավիճակի, էներգետիկայի և հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային համագործակցության անհրաժեշտության շուրջ, ինչպես նաև ընդծվել է տարածաշրջանի ընդհանուր զարգացման գործում էներգետիկ և տրանսպորտային նախագծերի նշանակալի ներդրումը։

Կողմերը ընդգծել են, որ պետք է ձեռնպահ մնալ քայլերից, որոնք ներկա փուլում կարող են վնասել տարածաշրջանային կայունությանը և լարվածություն առաջացնել։ Միաժամանակ նրանք նշել են համագործակցության ընդլայնմանն ուղղված քայլերի կարևորությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով