«Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսի անցակետով». նախարար |azatutyun.am|

azatutyun.am: Այս պահին հիմնականում մեքենաներն անցնում են Լարսի անցակետով, խորհրդարանում Ազգային ժողով- կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ անդրադառնալով Վերին Լարսում ստեղծված իրավիճակին։

Նախարարն ասաց նաև, որ խնդիրները առաջացել են ուժեղացված հսկողության արդյունքում. – «Որից հետո մենք նախաձեռնել ենք քննարկումներ… անցած շաբաթ օրվանից մեքենաների թողունակությունը վերականգնվեց», – հավելեց Քերոբյանը։

Նրա ղեկավարած նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ դեկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում կայացել է օպերատիվ խորհրդակցություն Վերին Լարսի մաքսային անցակետում ստեղծված իրավիճակի քննարկման նպատակով: Արդյունքում՝ դեկտեմբերի 2-ից Լարսի անցակետը բաց է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների, այդ թվում՝ արագ փչացող գյուղատնտեսական նշանակության արտադրանք տեղափոխող բեռնատարների համար։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով