Այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Քարդաշյանը Հայաստանից արխիվային լուսանկարներ է հրապարակել |tert.am|

tert.am: Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ գրառում է արել սոցցանցերում:

«Այսօր Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցն է: Եկեք բոլորս միասին կանգնենք և հիշենք 1,5 միլիոն մարդկանց, որոնք կոտորվել են: Ես այնքան հպարտ եմ, որ Ամերիկան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը. Երբեք մի՛ մոռացիր», – գրել է Քարդաշյանը:

Աստղային հայուհին գրառմանը կից հրապարակել է Ցեղասպանության հուշահամալիրի, ինչպես նաև Հայաստան կատարած այցերից լուսանկարներ, այդ թվում ՝ ՀՀ նախկին նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով