tert.am: Թայվանի նեղուցի միջին գիծը, որը սահմանում է Թայվանի հակաօդային պաշտպանության սահմանները, հատել է 11 չինական ինքնաթիռ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Թայվանի պաշտպանության նախարարությանը։
Ավելի վաղ Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կղզու մոտ գրանցել է Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակի 21 ռազմական ինքնաթիռ և վեց ռազմանավ։
Այս ամեն կատարվել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի սկանդալային այցից հետո օգոստոսի 14-ին Թայվան հինգ ամերիկացի կոնգրեսականների պատվիրակության այցի ֆոնին:
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախազգուշացրել է իր ամերիկացի գործընկերոջը լայնամասշտաբ ճգնաժամի ժամանակավրեպ լինելու մասին։
Իրավիճակը Թայվանի շուրջ սրվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի վերջին այցից հետո՝ նա դարձել է ամենաբարձրաստիճան ամերիկացի պաշտոնյան, որն այցելել է կղզի վերջին 25 տարում։ Սա, բնականաբար, առաջացրել է պաշտոնական Պեկինի զայրույթը: