Ալիևի հետ հանդիպմանը Օ’Բրայենը շեշտել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի առաջմղման ԱՄՆ հանձնառությունը |1lurer.am|

1lurer.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենին։

Ադրբեջանական կողմի տվյալով՝ վերջինս ընդգծել է տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջմղման ԱՄՆ հանձնառությունը և այդ գործընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը:

Նշվում է, որ Օ’Բրայենը կարևորել է նաև Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունը, անդրադարձել է տարածաշրջանային համագործակցությանը, Միջին միջանցքին, էներգետիկ և այլ հարցերի:

Լրատվամիջոցների տվյալով՝ ամերիկացի պաշտոնյան հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել COP29-ի անցկացմանը Բաքվում։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով