Ալիևը Մյունխենում Շառլ Միշելի հետ քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը |aravot.am|

aravot.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Մյունխենում քննարկել է հայ-ադրբեջանական կարգավորման հարցը: Այս մասին ասվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները և Բրյուսելյան խաղաղության գործընթացը:

Մասնավորապես, Ալիևն ասել է, որ ինքը սատարում է Բրյուսելյան ձևաչափը: Շառլ Միշելն էլ ասել է, որ ԵՄ-ը կշարունակի ջանքերը հայ-ադրբեջանական կարգավորման, խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացման Հարավային Կովկասում կայունություն և անվտանգություն ապահովելու ուղղությամբ: Կողմերը նաև մտքեր են փոխանակել Հայաստանում Եմ ծավալած դիտորդական առաքելության գործունեության վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով