ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հեռախոսազանգ է ունեցել Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհավորել է գործընկերոջը բարդ շրջանում պատասխանատու պաշտոն ստանձնելու առթիվ` մաղթելով հաջողություններ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը։
Ալեն Սիմոնյանի նախաձեռնած հեռախոսազանգի ընթացքում գործընկերները քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր: