ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն իր ցավակցությունն է հայտնել Թուրքիայի և Սիրիայի ժողովրդին՝ ավերիչ երկրաշարժի առնչությամբ:
Սիմոնյանն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:
«Ցավով տեղեկացանք ավերիչ երկրաշարժի և զոհերի մասին։ Ցավակցում և խորին կարեկցանք եմ հայտնում Սիրիայի բարեկամ ժողովրդին-գրել է ԱԺ նախագահը:
«Վշվել եմ Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի սարսափելի լուրից։ Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում զոհվածների ընտանիքներին և ընկերներին: Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում»,- նշված է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Թուրքիայում` Սիրիայի սահմանից ոչ հեռու, գիշերը 7,4 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է եղել: Թուրքիայի ու Սիրիայի բազմաթիվ քաղաքներում տեղի են ունեցել ավերվածություններ։ Կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ։