ԱԻՆ աշխատակիցները «Փեթակ»-ի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու գործողություն չեն իրականացրել և չեն իրականացնում․ Հայկ Կոստանյան

Ի պատասխան Yerevan.today կայքի հրապարակման, որ ԱԻՆ աշխատակիցները թույլ չեն տվել «Փեթակ»-ի աշխատակիցներին մուտք գործել առևտրի կենտրոնի տարածք, հայտնում եմ, որ ԱԻՆ փրկարար ծառայությունը «Սուրմալու»-ի փլուզված շենքի տարածքում իրականացնում է հերթապահություն շենքի ապամոնտաժման աշխատանքների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։ 
 
«Միաժամանակ տեղեկացնում եմ, որ ԱԻՆ աշխատակիցները, չունենալով նման հրաման կամ կարգադրություն «Փեթակ» առևտրի կենտրոնի աշխատակիցների մուտքը և ելքը այնտեղ արգելելու վերաբերյալ, չեն իրականացրել և չեն իրականացնում նմանատիպ որևէ գործողություն, ուստի շրջանառավող տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում»,- ասված է գրառման մեջ։ 
 
Նշենք, որ «Փեթակ»-ի աշխատակիցները կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք ասում են, որ տեսչական մարմնից եկել, կնքել են տաղավարները և իրենց թույլ չեն տալիս աշխատել։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով