ԱԺԲ երիտասարդ աջակիցները ակցիա են իրականացրել Զվարթնոց օդանավակայանի տարածքում՝ այնտեղից ՌԴ սահմանապահ զորքերի դուրսբերման պահանջով

ԱԺԲ երիտասարդ աջակիցները ակցիա են իրականացրել Զվարթնոց օդանավակայանի տարածքում՝ այնտեղից ՌԴ սահմանապահ զորքերի դուրսբերման պահանջով։
 
«Մեր երկիր ելումուտը Զվարթնոց օդանավակայանում այսօր հսկում են ՌԴ սահմանապահ կոչվող զորքերը։
Սա ոչ միայն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան չլինելու ապացույց է, այլև յուրաքանչյուր հայ մարդու համար ամոթալի, արժանապատվությունը վիրավորող փաստ։
 
Արժանապատիվ հայի, ՀՀ քաղաքացու համար անընդունելի է, որ իր երկրի, իր տան դուռը հսկի օտարը, որ օտարը որոշի՝ ում թույլ տալ-չտալ մտնել Հայաստանի Հանրապետություն», – նշված է Ազգային-ժողովրդավարական Բևեռի երիտասարդական թևի համակարգող խումբի հայտարարության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով