ԱԺ աշխատակազմի ղեկավարն ազատվել է պաշտոնից․ այդ պաշտոնին նշանակվել է ԱԺ նախագահի օգնական Դավիթ Առաքելյանը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղար Վահան Նարիբեկյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից․ նրան կփոխարինի Դավիթ Առաքելյանը։ ԱԺ նախագահի մեկ այլ կարգադրությամբ՝ Դավիթ Առաքելյանն ազատվել է Ազգային ժողովի նախագահի օգնականի պաշտոնից և նշանակվել  Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պաշտոնում։

Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովի կայքէջից։

Վահան Նարիբեկյանը ԱԺ աշխատակազմի ղեկավար-քարտուղարի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի օգոստոսից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով