Ազգային ժողովը երկրորդ անգամ չընտրեց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրությունը Ազգային ժողովում կրկին տեղի չունեցավ։ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ ՀՀ ԱԺ  107 պատգամավորներից  քվեարկությանը ոչ ոք չի մասնակցել, ուստի քվեաթերթիկներ քվեատուփում չեն եղել։

ԿԿՀ  անդամի թեկնածուի պաշտոնին առաջադրված էին Վաղարշ Աղաբեկյանն ու Նարինե Ավետիսյանը։

Թեկնածուներին խորհրդարանում ներկայացրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով