Ազատամարտիկների փողոցի տներից մեկի հրդեհի հետեւանքով վիրավորված քաղաքացիների կյանքին վտանգ է սպառնում |news.am|

news.am: Երեւանի Ազատամարտիկների փողոցի տներից մեկում գիշերը բռնկված հրդեհի հետեւանքով Այրվածքաբանության ազգային կենտրոն տեղափոխված երկու քաղաքացիների վիճակը շարունակվում է գնահատվել ծանր, նրանց կյանքին վտանգ է սպառնում։ Այս մասին ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Բաբայանը նշեց, որ նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում են։

«Առայժմ շուտ է վիրահատությունների մասին խոսելը, երբ որ դուրս գան այս վիճակից, արդեն հասկանալի կլինի։ Դեպքից քիչ ժամեր անց բարդ է գնահատելը, թե որ կարգի են այրվածքները, բայց դրանք բավականին խորն են»,- ասաց Կարինե Բաբայանը։

Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 13-ին հրդեհ է բռնկվել Երևանի Ազատամարտիկների փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկում։

Հրդեհը մեկուսացվել է փետրվարի 14-ին, ժամը 00։06-ին, մարվել՝ 00։43-ին։

Փրկարարները ննջասենյակի հատակին հայտնաբերել են քաղաքացի Օ․ Մ․-ի (ծնված 1951 թ․) դին, տուժած Վ․ Մ․-ին (ծնված 1978 թ․) դուրս բերել տանից, ում բժիշները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։

Տուժածներ Ա․ Մ․-ն (ծնված 1946 թ․) և Ա․ Մ․-ն (ծնված 1981 թ․) հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, այնուհետև՝ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով