Ադրբեջանում Իրանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն

Իրանի դեսպան Սեյիդ Աբբաս Մուսավին այսօր կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

«Հանդիպման ընթացքում հնչեցվել է դժգոհություն և իրանական կողմին է ներկայացվել Բաքվի մտահոգությունը՝ կապված Իրանի բարձրաստիճան քաղաքական և ռազմական գործիչների կողմից հակաադրբեջանական քարոզչության, զրպարտչական արշավի, սպառնալից հռետորաբանության հետ, որը չի համապատասխանում երկու երկրների հարաբերություններին հռետորաբանությանը»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։ 

Ըստ հաղորդագրության՝ նշվել է նաև, որ Ադրբեջանում անջատողականություն հրահրող և այլ երկրներում քրեական հետապնդումից խուսափող անձանց ընդունելությունը ոչ բարեկամական քայլ է։ 

Ընդգծվել է, որ անընդունելի է Իրանում նման տեղեկությունների տարածումը, հակաադրբեջանական գործունեության իրականացումը, և ակնկալվում է, որ դրանք հնարավորինս շուտ դադարեցվեն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին էլ Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն էր կանչվել Իրանի ԱԳՆ. նրան բողոքի նոտա էր փոխանցվել հակաիրանական քարոզչության համար։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով