Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներ «անցանկալի անձ» են ճանաչվել

Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ այսօր Ադրբեջանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյյիդ Աբբաս Մուսավին կանչվել է Ադրբեջանի ԱԳ նախարարություն։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ընթացքում Իրանի դեսպանին խիստ դժգոհություն է արտահայտվել վերջին ժամանակներս Իրանի կողմից Ադրբեջանի նկատմամբ ցուցաբերած սադրիչ գործողությունների կապակցությամբ։

Իրանի դեսպանի ուշադրությանն է ներկայացվել, որ Ադրբեջանում Իրանի դեսպանատան 4 աշխատակիցներ «անցանկալի անձ» են ճանաչվել («պերսոնա նոն գրատա») և նրանցից պահանջվել է, որպեսզի վերջիններս 48 ժամվա ընթացքում լքեն Ադրբեջանի տարածքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով