1lurer.am: Ադրբեջանն ու Լատվիան ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Փաստաթուղթը ստորագրվել է Բաքվում՝ պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի և Արտիս Պաբրիքսի բանակցությունների արդյունքում՝ փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշվում է, որ նախարարները քննարկել են Բաքվի և Ռիգայի միջև ռազմական համագործակցության ընդլայնման հարցեր, կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի, անվտանգության խնդիրների, ինչպես նաև փոխհարաբերությունների զարգացման հեռանկարների վերաբերյալ: