Ադրբեջանի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են առկա խնդիրների լուծման ուղիները |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովը և Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել երկկողմ հարաբերություններում առկա խնդիրների լուծման ուղիները:

«Հունիսի 8-ին նախարարները հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Ադրբեջանի և Իրանի հարաբերություններում առկա իրավիճակը, առկա մի շարք խնդիրներ և դրանց լուծման ուղիները», – ասված է Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունում։

Կողմերը պայմանավորվել են շարունակել այս ուղղությամբ երկու երկրների համապատասխան կառույցների փոխադարձ շփումները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով