Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Ֆրանսիայի նախագահի կաբինետի մայրցամաքային Եվրոպայի և Թուրքիայի հարցերով խորհրդական Իզաբել Դյումոնին։
Այս մասին հայտնում են Ադրբեջանի նախագահի աշխատակազմից։
Հանդիպման մասին, սակայն, այլ մանրամասներ չեն հաղորդվում։