Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին |aysor.am|

aysor.am: Ադրբեջանի ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են  օրեր առաջ ադրբեջանցի զինծառայողների կողմից գերեվարված պահեստազորային զինծառայող Գագիկ Ոսկանյանին։  

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել էր, որ Ոսկանյանը եղել է վիրավոր։

Ոսկանյանը ձերբակալվել էր օգոստոսի 16-ին։ 

ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈՒ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: Սույն տեսանյութը հերքում է Ադրբեջանի ՊՆ տարածած կեղծիքը, ըստ որի սահմանագոտու արևելյան ուղղությամբ ՀՀ ԶՈՒ դիվերսիոն խումբ է փորձել ներթափանցել, և որի «գործողությունները հաջողվել է կասեցնել կրակային աջակցմամբ»: Քննվում է Գ. Ո.-ի՝ տեղանքում չկողմնորոշվելու, ադրբեջանական կողմում հայտնվելու բոլոր հանգամանքները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով