Ադրբեջանի ՄԻՊ-ը չի պատասխանել Արցախի շրջափակման հարցով իմ նամակին. Մանասյան |tert.am|

tert.am: Մենք գործ ունենք այնպիսի ճգնաժամային իրավիճակի հետ, երբ չնայած միջազգային դատական ատյանների դիրքորոշումների առկայությանը, չնայած տարածվող բազմաթիվ հայտարարություններին՝ մենք ունենք Արցախի շրջափակման խնդրի չշտկված իրավիճակ, և բնականաբար այստեղ կարիք կա նաև գործուն քայլերի ձեռնարկման:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Մենք ունենք գործուն քայլերի կարիք, ու դա կարող է լինել ցանկացած ձև»,- ասել է նա:

Պաշտպանը նշեց, որ մեկ ամիս առաջ Արցախի շրջափակման հարցով Ադրբեջանի ՄԻՊ-ին հղած նամակին դեռ պատասխան չի ստացել:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով