Ադրբեջանի եւ Իրանի արտգործնախարարները հեռախոսազրույց են ունեցել |news.am|

news.am: Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը եւ Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույց են ունեցել, փոխամցում է APA գործակալությունը։ 

Դիվանագետները քննարկել են ադրբեջանա-իրանական օրակարգի արդիական հարցերը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մատնանշել են երկկողմ հարաբերություններում ստեղծված վերջին իրավիճակը փոխադարձ երկխոսության եւ փոխըմբռնման շրջանակներում կարգավորելու անհրաժեշտությունը, մտահոգություն հայտնել հանրային հռետորաբանության եւ առկա այլ խնդիրների վերաբերյալ։

Նշվել են նաեւ այն օգուտները, որ կարող էր բերել երկու երկրների արտգործնախարարությունների մամուլի քարտուղարների միջեւ կապերի հաստատումը։

«Հեռախոսազրույցի ընթացքում նախարարները մտքեր են փոխանակել նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ եւ նշել շփումների շարունակման կարեւորությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով