Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին․ Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար |armenpress.am|

armenpress.am:  Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարար Ժան Ասելբորնը խստորեն դատապարտել է Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին ասվում է X (նախկին Twitter) սոցցանցում Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարության գրառման մեջ։

«Ես հնարավոր ամենախիստ ձևով դատապարտում եմ Ադրբեջանի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։ Ռազմական գործողությունները, մասնավորապես բնակեցված շրջաններում, անհապաղ պետք է դադարեցվեն, քաղաքացիական բնակչության կյանքը պետք է պաշտպանվի։ Ադրբեջանը պետք է հետևի իր միջազգային պարտավորություններին»,- ասվում է Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հայտարարության մեջ։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով