Ադրբեջանը ոչնչացրել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձան. կլինի՞ որևէ արձագանք. Ալեն Սիմոնյան |news.am|

news.am: Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Փառքի հուշարձանը: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու տարածքից լուսանկար հրապարակել։

«Ադրբեջանը Բերձորում ոչնչացրել է Փառքի հուշարձանը, որ հավերժացնում էր Հայրենական Մեծ պատերազմի զոհերի հիշատակը:

Հետաքրքիր է` կլինի՞ արդյոք որևէ արձագանք Հայրենական պատերազմում զոհվածներին նվիրված հուշարձանների ոչնչացման մասին, ինչ-որ ռեպորտաժներ կամ թոք-շոուներ, որտեղ հայրենասերները կդատապարտեն այս քայլը։ Թե՞ բավարարվեք կողմերին ուղղված զսպվածության ավանդական կոչո՞վ:

Երկակի ստանդարտներ, հիմարություն և ագահություն, իսկ հետո` դեմքի զարմացած արտահայտություն, թե՞ ամեն դեպքում ինչը և երբ այնպես չի եղել»,- գրել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով