Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող կոչերը․ Դավիթ Խաժակյան

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հերթական նստաշրջանի ընթացքում Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Դավիթ Խաժակյանը բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման մասին։

Խաժակյանը Լաչինի միջանցքի շրջափակմանն անդրադարձել է ճգնաժամերի նկատմամբ քաղաքների դիմադրողականության կոնտեքստում՝ ընդգծելով, որ Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով ԼՂ բնակչությունը կանգնած է հումանիտար աղետի շեմին, իսկ այդ պայմաններում մայրաքաղաք Ստեփանակերտի իշխանությունները քայլեր են ձեռնարկում ճգնաժամին դիմագրավելու համար։

Խաժակյանն ասել է, որ բազմաթիվ պետություններ, առաջատար միջազգային և հասարակական կազմակերպություններ, մարդու իրավունքների պաշտպան կազմակերպություններ ուղղակիորեն հորդորում են Ադրբեջանին հետևել ստանձնած պարտավորություններին և դադարեցնել Լաչինի շրջափակումը, իսկ Ադրբեջանը նպատակադրված կերպով շարունակում է անտեսել միջազգային հանրությունից հնչող բոլոր այս կոչերը։

«Լեռնային Ղարաբաղի բնակիչները պայքարում են ճգնաժամի դեմ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։ Քաղաքական խնդիրների լուծման նպատակով Ադրբեջանը փակ է պահում այդ ճանապարհը և հումանիտար ճգնաժամի առաջ կանգնեցնում ԼՂ 120 հազար բնակչությանը։ Համաձայն ԼՂ մարդու իրավունքների պաշտպանի զեկույցի՝ Ստեփանակերտի գիշերօթիկ հաստատություններում, մանկական հիվանդանոցներում, մանկապարտեզներում և դպօրոցներում հայլևս հնարավոր չէ ապահովել երեխաների հատուկ սննադակարդը շրջափակումից առաջացած  մի շարք մթերքների բացակայության պատճառով։ Արդեն երկար ժամանակ է՝ սնունդն այնտեղ բաժանվում է կտրոնների միջոցով, քաղաքում իրականացվում են էներգախնայողության տարբեր ծրագրեր»,- ասել է Խաժակյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Attention Required! | Cloudflare

Sorry, you have been blocked

You are unable to access news.am

Why have I been blocked?

This website is using a security service to protect itself from online attacks. The action you just performed triggered the security solution. There are several actions that could trigger this block including submitting a certain word or phrase, a SQL command or malformed data.

What can I do to resolve this?

You can email the site owner to let them know you were blocked. Please include what you were doing when this page came up and the Cloudflare Ray ID found at the bottom of this page.