Ագրեսորի և զոհի միջև հավասարության նշան դնելն անընդունելի է և խրախուսում է ագրեսորին. Մարուքյան |1lurer.am|

1lurer.am: Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը Twitter-ի իր միկրոբլոգում անդրադարձել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբիի հայտարարությանը, որում վերջինս նշում էր, որ ԱՄՆ-ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում թուլացնել լարվածությունը:

«ԱՄՆ-ի այս հայտարարությունից կարճ ժամանակ անց ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքում սպանել են հայ զինվորի: Ագրեսորի և նրա զոհի միջև հավասարության նշան դնելու պրակտիկան անընդունելի է և խրախուսում է ագրեսորին»,- գրել է Մարուքյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով