ԱԳՆ-ն ամփոփում է նախորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ում ՀՀ ներգրավածությամբ կայացած կարևոր միջոցառումները

ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է նախորդ շաբաթ ՅՈւՆԵՍԿՕ-ում Հայաստանի ներգրավածությամբ կայացած կարևոր միջոցառումները․

«Հայաստանը երկրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի նստաշրջանի փոխնախագահ (նախորդ ընտրությունները կայացել էին 2021թ.),

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Փարիզում մասնակցել է ՅՈւՆԵՍԿՕ-ի 42-րդ նստաշրջանի Գլխավոր համաժողովին` ընդգծելով կազմակերպության հետ Հայաստանի համագործակցության հիմնական ուղղությունները և Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային և հոգևոր ժառանգության պաշտպանության խնդիրը, համաժողովի շրջանակներում Արարատ Միրզոյանը հանդիպել է ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի հետ»,- հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով