ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության դեսպանին

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության դեսպան Բոլատ Իմանբաևին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։

«Հանդիպմանը կայացել է Հայաստանի և Ղազախստանի ղեկավարների և երկու երկրների ԱԳ նախարարների կողմից «Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև բարեկամության ու համագործակցության մասին» պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ հղած ուղերձների փոխանակում։

 

Ընդգծվել է, որ վերջին շրջանում Հայաստանի և Ղազախստանի միջև բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առևտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաև փոխգործակցությունը մշակութային և հումանիտար ոլորտներում:

Հանդիպմանը հաստատվել է փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու` ուղղված կառուցողական երկխոսության և փոխըմբռնման հիման վրա հայ-ղազախական փոխգործակցության հետագա ամրապնդմանը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով