Աբդոլլահիանը վերահաստատել է Իրանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ

Հայաստանի Ազգային ժողովի Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամները Թեհրանում հանդիպել են Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանը: 
 
«Իրանի արտգործնախարարը ևս մեկ անգամ վերահաստատեց մեր բարեկամ պետության դիրքորոշումը՝ կապված Հայաստանի սահմանների անխախտելիության հետ։ Քննարկվեցի երկկողմ օրակարգի բազմաթիվ հարցեր»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պապոյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով