Աբդոլլահիանը հանդիպել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպանների հետ |armeniasputnik.am|

armeniasputnik.am: Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կարևորել է Կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության և մշտական անդորրի հաստատումը՝ առանց օտարերկրացիների միջամտության: Այս մասին Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել է Հայաստանում և Ադրբեջանում Իրանի դեսպաններ Մեհդի Սոբհանիի և Աբբաս Մուսավիի հետ հանդիպումից հետո։ Հանդիպման մասին հաղորդվում է Աբդոլլահիանի «X»-ի էջում։

 
Իրանի արտաքին գործերի նախարարը հանդիպմանն ընդգծել է հյուսիսային հարևան երկու պետությունների հետ հարաբերությունների զարգացման կարևորությունը:
Նա շեշտել է, որ Իրանն իր արտաքին քաղաքականության մեջ լուրջ ուշադրություն է դարձնում Հարավային Կովկասի տարածաշրջանին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով