Wizz Air-ը, British Airways-ը եւ Azerbaijan Airlines-ը դադարեցրել են չվերթները Թել Ավիվ |news.am|

news.am: Wizz Air, British Airways եւ Azerbaijan Airlines ավիաընկերությունները դադարեցրել են չվերթները Թել Ավիվի «Բեն-Գուրիոն» միաջզգային օդանավակայան։ Այս մասին տեղեկացրել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ հեռուստաալիքը։

Նրա տվյալներով՝ երեքշաբթի նախատեսված չվերթները չեղարկվել են  Իսրայելի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջեւ հակամարտության սրման պատճառով։ Չեղարկման ժամկետը նշված չէ։

Սեպտեմբերի 23-ին իսրայելական ՌՕՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մասին։ Նրա թիրախներ են հայտարարվել «Հեզբոլլահ» շիական կազմակերպության ռազմական օբյեկտները։ Իսրայելական կողմի հայտարարությունների համաձայն՝ հարվածները հասցվել են ի պատասխան հրեական պետության հյուսիսային շրջանների բազմամսյա գնդակոծությունների «Հեզբոլլահի» ջոկատների կողմից, ինչի պատճառով սահմանամերձ գոտիներից  տարհանվել են տասնյակ հազարավոր իսրայելցիներ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով