news.am: Wizz Air, British Airways եւ Azerbaijan Airlines ավիաընկերությունները դադարեցրել են չվերթները Թել Ավիվի «Բեն-Գուրիոն» միաջզգային օդանավակայան։ Այս մասին տեղեկացրել է իսրայելական հեռուստատեսության 12-րդ հեռուստաալիքը։
Նրա տվյալներով՝ երեքշաբթի նախատեսված չվերթները չեղարկվել են Իսրայելի եւ լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման միջեւ հակամարտության սրման պատճառով։ Չեղարկման ժամկետը նշված չէ։
Սեպտեմբերի 23-ին իսրայելական ՌՕՈւ-ն զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանի հարավային մասին։ Նրա թիրախներ են հայտարարվել «Հեզբոլլահ» շիական կազմակերպության ռազմական օբյեկտները։ Իսրայելական կողմի հայտարարությունների համաձայն՝ հարվածները հասցվել են ի պատասխան հրեական պետության հյուսիսային շրջանների բազմամսյա գնդակոծությունների «Հեզբոլլահի» ջոկատների կողմից, ինչի պատճառով սահմանամերձ գոտիներից տարհանվել են տասնյակ հազարավոր իսրայելցիներ։