Spotify հոսքային ծառայությունն օգտագործվել է հանցավոր ցանցերի կողմից փողերի լվացման համար․ Svenska Dagbladet |tert.am|

tert.am: Շվեդիայում կազմակերպված հանցավոր խմբերը տարիներ շարունակ օգտագործում են Spotify-ը՝ փողեր լվանալու համար։

Գրել է Svenska Dagbladet թերթը, որի լրագրողները, անանունության պայմանով, զրուցել են տարբեր կազմակերպված հանցավոր խմբավորումների չորս նախկին անդամների և ոստիկանության ներկայացուցիչների հետ։

Նրանք բոլորը հաստատել են սխեմայի գոյությունը։

«Ես կարող եմ 100 տոկոս վստահությամբ ասել, որ դա շարունակվում է։ Ես ինքս մասնակցել եմ դրան»,- ասել է անդամներից մեկը:

Փողերի լվացման սխեման գործում է հետևյալ կերպ՝ խմբերը գտնում են արտիստի, որը ցանկանում է համագործակցել իրենց հետ: Նա օգտագործում է կազմակերպված հանցավոր խմբերի փողերը, որոնք վերածվել են կրիպտոարժույթի՝ Spotify-ում սթրիմներ թողարկելու համար:

Հանցագործները միշտ ձգտել են ապահովել, որ իրենց դրածո արտիստը լինի հարթակում լավագույններից՝ հոսքերի քանակով։ Դրա համար Spotify-ը նրան վճարել է, իսկ գումարը վերադարձել է կազմակերպված հանցավոր խմբին:

Որքան շատ դիտումներ, այնքան ավելի շատ վճարումներ Spotify-ից: Շվեդիայում մեկ միլիոն ունկնդրման/դիտման համար վճարվում է 40-60 հազար կրոն (3․6-5․4 հազար դոլար):

Հետաքննող ոստիկանը Svenska Dagbladet-ին հայտնել է, որ 2021 թվականին կապ է հաստատել ընկերության հետ, սակայն պատասխան չի ստացել: 

Ընկերությունը հերքել է այս տեղեկությունը, ասել, որ Spotify-ը չի գտել «որևէ տվյալ կամ անհերքելի ապացույց, որ հարթակը նկարագրված ձևով լայնամասշտաբ օգտագործվում է»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով