8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Հայաստան» խմբակցությունից։
Ծնվել է 1980թ. հունիսի 7-ին Երևանում:2001թ. ավարտել է ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը: Սոցիոլոգ:2000-2005թթ. աշխատել է «Առաքելություն Հայաստան» ԲՀԿ սոցիոլոգ, 2005-2008թթ.՝ ծրագրի ղեկավար: 2008-2021թթ. եղել է «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի հիմնադիր-տնօրեն: 2021թ. օգոստոսից նույն հիմնադրամի տնօրենն է հասարակական հիմունքներով:2020-2021թթ. եղել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին կից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի անդամ:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: