Իշխան Զաքարյան

8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։
Ծնվել է 1961թ. նոյեմբերի 21-ին Արարատի մարզի Զովաշեն գյուղում:1984թ. ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը: Պատմաբան: Պահեստազորի գնդապետ:1984-1989թթ. աշխատել է «Գիտելիք» ընկերության Երևանի քաղաքային վարչության դասախոսությունների կազմակերպիչ: 1989-1990թթ.՝ ՀԼԿԵՄ Երևանի Սպանդարյանի  շրջկոմի կոմերիտմիության քարտուղար:1990-1993թթ. եղել է Հայաստանի երիտասարդական միության փոխնախագահ:1993-1995թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և երիտասարդության հարցերի վարչության պետի երիտասարդական հարցերով տեղակալ: 1997-2003թթ.՝ ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի փոխնախարար: 2000-2004թթ.՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ: 2003-2007թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական կոմիտեի նախագահ: 2007-2017թթ.՝ ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ: 2011 թվականից Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահն է:1995-1999թթ.՝ ԱԺ պատգամավոր: ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Հանրապետություն» խմբակցության անդամ: Անկուսակցական:12.05.2007-06.11.2007թթ.՝ ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, ԲՀԿ): 07.06.2007-05.11.2007թթ.՝ ԱԺ փոխնախագահ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ:2017-2019թթ.՝ ԱԺ պատգամավոր («Ծառուկյան» կուսակցությունների դաշինք): ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: «Ծառուկյան» խմբակցության անդամ:2021թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: