Infocom.am-ը նախաձեռնել է հարցազրույցների շարք՝ նպատակ ունենալով առաջիկա խորհրդարանական ընտրություններին հանրությանը ներկայացնելու բոլոր քաղաքական ուժերի ծրագրերն ու պատկերացումները ստորեւ նշված հինգ կարեւոր ուղղություններում․
— հետպատերազմյան վերականգնում եւ անվտանգություն,
— ԼՂ հակամարտություն եւ արտաքին հարաբերություններ,
— սոցիալ-տնտեսական վերականգնում,
— ներքաղաքական կայունություն եւ ժողովրդավարություն,
— գիտություն եւ կրթություն։
Հարցազրույցներին մասնակցության հրավեր է ուղարկվել ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած բոլոր կուսակցություններին եւ դաշինքներին։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է ընտրել՝ ով/ովքեր են պատասխանելու նշյալ թեմաներով հարցերին։