«Վերելք» կուսակցություն

«Վերելք» կուսակցությունը ստեղծվել է 2021-ին։  Կուսակցության նախագահը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հիմնադիր Ալեքսան Մինասյանն է։
«Վերելք»-ը մասնակցում էր 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին, նախընտրական ցուցակը գլխավորում էր Ալեքսան Մինասյանը։
Կուսակցությունը չանցավ 8-րդ գումարման ԱԺ՝ ստանալով 1 233 ձայն (0.1%)