Անդրանիկ Փիլոյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին նախարար։
Ծնվել է1962թ. օգոստոսի 14-ին, Մասիսի շրջանի Մասիս ավան։
1979 թ. — ավարտել է Մասիս ավանի թիվ 1 միջնակարգ դպրոցը։1992 թ. — ավարտել է Երեւանի Ա.Թամանյանի անվան շինարարական քոլեջը։2000-2002 թթ. — սովորել եւ ավարտել է ՌԴ ԶՈՒ համազորային ակադեմիան՝ Ռազմական եւ վարչական ղեկավարում մասնագիտությամբ։1993 թվականի օգոստոսի 11-ին — ծառայության է անցել ՀՀ զինված ուժերում եւ նշանակվել ՀՀ ՊՆ N զորամասի հետախուզության պետ։1995-1996 թթ. — աշխատել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ։1996-1998 թթ. — եղել է նույն զորամասի հրաձգային գումարտակի հրամանատար։1998-2000 թթ. — ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասում՝ որպես հրամանատարի տեղակալ։2002-2003 թթ. — զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։2003-2006 թթ. — եղել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատար։2006-2008 թթ. — ծառայել է ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնում։2008 թ. մայիսի 13-ից — եղել է նույն զորամասի հրամանատարի տեղակալ։2010 թ. մարտի 15-ից — զբաղեցրել է ՀՀ ՊՆ N զորամիավորման շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։2014-2018 թթ. — զբաղեցրել է նույն զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը։2018-2020 թթ. — եղել է ՀՀ ՊՆ N զորամիավորման հրամանատար։2020 թ. նոյեմբերի 20-ին նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
1981-1983 թթ. — ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում։1989-1994 թթ. — մասնակցել է ՀՀ եւ ԼՂՀ սահմանների պաշտպանությանը. մասնավորապես՝ Հադրութի, Շահումյանի, Լաչինի, Մարտակերտի շրջանների գյուղերի եւ ՀՀ Երասխավանի, Տավուշի, Նոյեմբերյանի, Գորիսի շրջանների ինքնապաշտպանությանը։2020 թ.-ի հոկտեմբերի 6-ից — մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ճակատում մղվող մարտական գործողություններին։2020 թ. հոկտեմբերի 22-ին — ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Ազգային հերոսի» կոչումով։
2020 թվականի հուլիսի 7-ին — ՀՀ նախագահի հրամանագրով ստացել է գեներալ-մայորի զինվորական կոչում
Ամուսնացած է, ունի 2 երեխա