Ուռուցքաբանության ազգային կենտրոն

Հայաստանի առողջապահության նախարարության Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոնի պատմությունը սկիզբ է առնում 1946 թվականից, երբ Երևանում բացվեց 80 մահճակալանոց Ռենտգենաբանության և Ռադիոլոգիայի ինստիտուտը։
1977թ. ինստիտուտը կոչվեց հիմնադիր՝ ակադեմիկոս Բարդուղիմեոս Արտեմի Ֆանարջյանի անվամբ։
1981թ. ինստիտուտը տեղափոխվեց նորակառույց 9 հարկանի 500 մահճակալանոց շենքերի համալիր, որտեղ գործում էին 15 վիրաբուժական, քիմիաթերապևտիկ, ռադիոթերապևտիկ և 10 ախտորոշիչ բաժանմունքներ, պոլիկլինիկա, զանազան օժանդակ ծառայություններ։
1985թ. ինստիտուտը վերանվանվեց Ուռուցքաբանության Գիտական Կենտրոն, իսկ 2004 թվականից` հանրապետական հակաուռուցքային դիսպանսերի հետ միաձուլվելուց հետո, կոչվում է Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության Ազգային Կենտրոն (ՈւԱԿ)։
Այսօր ՈւԱԿ-ը բոլոր տիպի և տեղակայման նորագոյացությունների բուժման առաջատար բազմապրոֆիլային կենտրոն է, և սպասարկում է հանրապետության ամբողջ բնակչությանը։
ՈւԱԿ-ում տարեկան բուժում են ստանում 12000 պացիենտ, կատարվում է մոտ 4000 վիրահատություն, 5000 քիմիաթերապիայի և մոտ 2000 ճառագայթային թերապիայի կուրս։ Դիսպանսեր հսկողության տակ է գտնվում մոտ 30000 մարդ։