Աջափնյակը Երեւանի հյուսիսարեւմտյան վարչական շրջաններից մեկն է, գտնվում է Հրազդանի արեւմտյան՝ աջ ափին (որտեղից էլ անվանումը՝ Աջափնյակ՝ աջ ափին գտնվող)։ Ունի 109 600 բնակիչ։ Տարածքը՝ 2582 հեկտար է։
Սահմանակցում է արեւելքից Արաբկիրի, հյուսիս-արեւելքից՝ Դավթաշենի, հարավ-արեւելքից՝ Կենտրոնի եւ հարավից՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների հետ։ Աջափնյակը ընդհանուր սահմաններ ունի նաեւ Արմավիրի եւ Արագածոտնի հետ արեւմուտքում եւ հյուսիսիում Կոտայքի հետ։
Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն է Հայկ Մհրյանը։