Քրիստինե Ատոմի Պողոսյանը (սեպտեմբերի 27, 1982, Կոտայք, Պտղնի), ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր է, «Իմ քայլը» դաշինքի եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ։ ԱԺ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ է։2003թ. ավարտել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը՝ «ստանդարտիզացում եւ սերտիֆիկացում» մասնագիտացմամբ: 2007թ.՝ ՀՊՃՀ հումանիտար եւ տնտեսագիտակառավարչական դասընթացների բաժանմունքը՝ «ֆինանսներ եւ վարկ» մասնագիտացմամբ:2005-2007թթ. աշխատել է «Արարատ» Երեւանի կոնյակի գործարանի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար: 2007-2010թթ.՝ «Իմեքս գրուպ» ընկերության մարդկային ռեսուրսների կառավարող: 2013-2018թթ.՝ «Tre gufo» հայկական արծաթյա զարդերի խանութի հիմնադիր տնօրեն: 2018թ. մայիս-2019թ. հունվար՝ ՀՀ առաջին փոխվարչապետի օգնական:2018թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով: