Վալերիյ Օսիպյան

ՀՀ ոստիկանության նախկին պետ, ոստիկանության գնդապետ։ Ծնվել է 1970թ․ ապրիլի 17-ին։ 1988 — 1990 թթ. Ծառայել է զինված ուժերում, 1991 — 1992 թթ. Երեւանի Օրջոնիկիձեի շրջանի ՆԳ բաժնի միլիցիոներ, 1992 — 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի միլիցիոներ, 1994 — 1994 թթ. Երեւանի ՆԳ վարչության ՊՊԾ գումարտակի ջոկի հրամանատար, 1994 — 2009 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդում զբաղեցրել է տարբեր պաշտոններ, 2009 — 2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ ոստիկանության գնդի հրամանատար, 28.06.2012 — 01.10.2012 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հասարակական կարգի ապահովման բաժնի պետ,2012 – 2018 թթ. ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի ծառայության գծով տեղակալ:
ՀՀ Նախագահի 10.05.2018 թ. հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի պաշտոնին: Հայտնի է, որպես Սերժ Սարգսյանի, Հայաստանի Հանրապետական կուսակցության դեմ իրականացվող, բնապահպանական, սոցիալական եւ այլ բնույթի ցույցերի, բողոքի գործողությունների ժամանակ ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարող անձանցից մեկը:
2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ ազատվել է ոստիկանապետի պաշտոնից։ Նույն օրը երեկոյան նշանակվել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական: Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վալերի Օսիպյանն ազատվել է նաեւ  վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից: