ՀՀ ֆինանսների նախարարն է․ այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 3-ին։
Ծնվել է 1970թ․ դեկտեմբերի 11-ին։ 1987-1992 թթ. սովորել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտում, 1993-1996 թթ. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտի ասպիրանտուրայում, 1996 թ. Վիեննայի միացյալ ինստիտուտում։
1999-2001 թթ. եղել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության պետական եկամուտների քաղաքականության գլխավոր վարչության պետ։ 2001-2006 թթ. աշխատել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի տեղակալ, 2016-2018 թթ․ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ։
2018-2019 թթ.- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։
2019-2020 թթ. — ՀՀ էկոնոմիկայի նախարար