Ռեժիսոր, մուլտիպլիկատոր։
Ծնվել է 1975թ. մարտի 29-ին։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Սահակյանցի որդին է։ 1992 թվականից աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում, հետագայում՝ Հայաստանի ազգային կինոկենտրոն։ 2008 թվականից Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ է։
2010 թվականին Հայկ և Նաիրա Սահակյանցների հետ համատեղ հիմնել է և ղեկավարում է «Ռոբերտ Սահակյանց Փրոդաքշն» անիմացիոն ստուդիան։